Առողջապահության լրատու 3.2010
Անուշավան Վահանի Ղազազյան

2009 թ. նոյեմբերին 87 տարեկան հասակում վախճանվեց անվանի հայ բժիշկ, մանկավարժ, պրոֆեսոր Անուշավան Վահանի Ղազազյանը: Նա մեծ ներդրում ուներ համաճարակաբանության, ինֆեկցիոն և աղիքային հիվանդությունների ուսումնասիրության բնագավառում:
Անուշավան Ղազազյանի կյանքի պատմությունը հաշմանդամ գիտնականի հերոսական և բովանդակալի կյանքի նկարագրություն է, լի հաղթահարված բարձունքներով և համահունչ իր ապրած դարի ընթացքի միտումներին:
Գերազանց ավարտելով ծննդավայրի` Վրաստանի Շուլավեր ավանի միջնակարգ դպրոցը, նա, տակավին պատանի, սկսում է դասավանդել իրենից տարեցներին: Սակայն, սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, և 17-ամյա Անուշավանին զորակոչում են բանակ: Մինչև 1944 թ. հուլիսը նա մասնակցում է պատերազմին, զբաղվում ականապատված դաշտերի վնասազերծմամբ: Այդ տարիներին ռազմաճակատում ցուցաբերած քաջագործությունների համար երկու անգամ արժանացել է «Արիության համար» մեդալի: 1944 թվականի հուլիսին նա վիրավորվում է, զրկվելով մի ոտքից: Ապա զորացրվում է որպես պատերազմի հաշմանդամ-վետերան:
Պատերազմը, վիրավորներին փրկելու բժիշկների անձնուրաց պայքարն Անուշավանի մոտ հետաքրքրություն են առաջացնում բժշկի մասնագիտության հանդեպ, և 1946-ին նա ընդունվում է Երևանի բժշկական ինստիտուտ, որն ավարտում է գերազանցության դիպլոմով, ապա շարունակում կատարելագործվել իր մասնագիտության գծով, 1957-ին պաշտպանում թեկնածուական թեզը`«Դիֆթերիայի կլինիկահամաճարակաբանական առանձնահատկությունները և կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը», 1970 թ. պաշտպանում «Տարբեր ուղեկցող հիվանդությունների ազդեցությունը Բոտկինի վիրուսային հեպատիտի ընթացքի և ելքերի վրա» թեմայով դոկտորական թեզը և 1972-ին ստանում է պրոֆեսորի կոչում:
1973 թվականից պրոֆեսոր Ա.Ղազազյանը ղեկավարում էր Երևանի բժշկական ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնը: Նա ստեղծում է Հայաստանի ինֆեկցիոնիստների գիտական ընկերությունը` դառնալով այդ ընկերության առաջին նախագահը:
Պրոֆեսոր Ա.Ղազազյանը նախկին ԽՍՀՄ-ի առավել ճանաչված ինֆեկցիոնիստներից էր: Նրա առանձին աշխատանքներ բարձր են գնահատվել ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև ԱՄՆ-ում և Եվրոպայի մի շարք երկրներում:
Ա.Ղազազյանի գործունեությունը բազմազան էր. նա և տաղանդավոր կլինիցիստ էր, և ճանաչված գիտնական, և հմուտ մանկավարժ, և հասարակական գործիչ: Նա հաճախ էր մասնակցում խորհրդատվություններին, առանձնահատուկ կարևորությամբ ուսումնասիրում բոլոր հիվանդությունները և իր գիտելիքներն ու փորձը ներդնում խառը և կոմունիկացված հիվանդությունների բուժման գործում:
Պրոֆեսոր Ա.Ղազազյանի գործունեությունն արժանացել է մարտական, կառավարական և աշխատանքային պարգևների:

Կարդացեք նաև

Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...


Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...


Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...


Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը սկսում է չորանալ, թեփոտվել ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:
Է.Բալայան, ք. Երևան...


Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...


Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...


Օրգանիզմի պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...


Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ ավելի...


Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:
Ռ.Խաչատրյան, ք.Երևան...


Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...

Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...


Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս: Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...


Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն